ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բագրատաշենի անցակետի շուրջ կրքեր են հասունանում

Բագրատաշենի անցակետի շուրջ կրքեր են հասունանում
27.07.2018 | 00:58

Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում:

«Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչև էս նոր պետը սենց բան չկար, բայց նրա գալուց հետո նոր բարքեր են սահմանվել: 100-դոլարանոց լվացքի մեքենայի համար նույնքան գումար են ուզում «ռաստամոժկայի» դիմաց»,- սրտնեղեց մեր զրուցակիցը, ասելով, թե Գասպարյանն ինքն իրենից օրենքներ է հնարում:


Ի դեպ, Արթուր Գասպարյանն առաջին անգամ չէ, որ միջադեպերի կենտրոնում է հայտնվում, իրավապահ մարմինները նրանով զբաղվել են դեռ 3 տարի առաջ, երբ Նոյեմբերյանի քաղաքացիներից մեկին ծեծել էր ու սպառնացել, որ եթե բողոք ներկայացնի, ապա վատ կլինի վերջինիս համար: «Մաքսապետի օրինազանց վարքի մասին այլ պատմություններ էլ կան, բայց ես չեմ ուզում շատ խորանալ: Մենք հուսով ենք, որ կառավարությունը մի բան կանի, ու սահմանային անցակետում իրավիճակը կնորմալանա»,- նկատեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ